«Եթե այս շարժումը բաղկացած լիներ 40+ տարիքի մարդկանցից, ապա մի գուցե և այդ հին մեթոդներդ աշխատեին»
Advertisement 1000 x 90

«Եթե այս շարժումը բաղկացած լիներ 40+ տարիքի մարդկանցից, ապա մի գուցե և այդ հին մեթոդներդ աշխատեին»

Արեն Ապիկյանի գրառումը.

«Գիտե՞ս ինչու ես դու այսպես այլանդակ պարտություններ կրում ամեն օր: Որովհետև դու այնքան հին ես և կարծրացած, որ փորձում ես էն քո հին մեթոդներով պայքարել այս նոր սերնդի դեմ: Կարողա՞ գիտես դեռ Լևոն Տեր-Պետրոսյաննա դեմդ դուրս եկել: Քեզ իրո՞ք թվումա, որ հեսա մի 2 հատ տանկ փողոց կհանես, մի 2 անգամ ջղայն ձենով կխոսաս ծելեվիզրից ու բոլորը կփախնեն, կպախկվեն տներով:

Եթե այս շարժումը բաղկացած լիներ 40+ տարիքի մարդկանցից, ապա մի գուցե և այդ հին մեթոդներդ աշխատեին:
Ես կարողա տանկիցդ վախենամ: Բայց էս նոր էրեխեքը` ոչ:

Մեկ էլ որ քո մոտ մի 10 հոգի նորմալ SMM և Crisis PR մասնագետ լիներ, կարողա դեռ ինչոր բան ուրիշ սցենարով քո համար զարգանար: Բայց դու բացի անգրագետ ու ֆեյք երիտհանրապետակեններին իրանց դեգենեռատ քոմենթներով քսի տալուց այդպես էլ բան չսովորեցիր էս նոր տեխնոլոգիաներից:

Մեկ էլ էն ձեր կոմսոմոլի քարտուղար տովարիսչ Շարմազանովին գործից ազատի: Ինքը ձեր PR-ը լրիվ ձախողելա այս տարիների ընթացքում:

Հին ես ու ժանգոտ, մի խոսքով:
Դրա համար էլ արդեն պարտվել ես»:



Նման նյութեր