Որքան է բանկը թալանած և երկու ոստիկանի կյանք խլած գնդապետի ունեցվածքը. armlur.am
Advertisement 1000 x 90

Որքան է բանկը թալանած և երկու ոստիկանի կյանք խլած գնդապետի ունեցվածքը. armlur.am

Արդեն հայտնել ենք, որ այսօր ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնք մահացել են: Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

ArmLur.am-ն ուսումնասիրեց հանցագործություն կատարած գնդապետի ունեցվածքը:

2017 թվականին ներկայկացված ունեցվածքի և գույքի մասին հայտարարագրի համաձայն, նա ունի երկու անշարժ գույք, որոնց մասին մանրամասն տվյալներ ներկայացված չեն:

Բացի այդ, ըստ պաշտոնը ստանձնելու առթիվ ներկայացված հայտարարագրի, ունեցել է 5 մլն դրամ գումար, իսկ եկամուտն էլ կազմել է 4 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Իսկ ահա տարեկան հայտարարագրի համաձայն` գնդապետը ներկայացրել է 6 մլն ռուսական ռուբլու արժեթղթեր, 6 մլն դրամի միջոց, իսկ մեկ տարվա եկամուտն էլ կրկին կազմել է 6 մլն դրամ:

armlur.am