Սերոբ Խաչատրյանի գրառումը.
«Վերջին 2 օրերին համաժողովրդական շարժմանն են միացել «գործ կպցնողները»։ Դրանք այն մարդիկ են, ովքեր Ա-ի համար բարեխոսում են Բ-ի մոտ և Ա-ից ստանում իրենց հասանելիք մաղարիչը։ Ու այդպես շարունակ։
Այս օրերին նրանք ճշտում են, թե ո՞ւմ հետ է մոտ Նիկոլը, քույր, եղբայր ունի՞։ Որտե՞ղ են աշխատում։ Ովքե՞ր են Նիկոլի մտերիմները։ Ում հետ է լավ, ում հետ է թարսված։
Նոր Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը այս խավին չեզոքացնելն է։ Եթե իրենք մնացին, բան չի փոխվելու»։