«Ասածս վերաբերում ա բոլոր նրանց, ովքեր իրենց գտան էս տեքստի մեջ»
Advertisement 1000 x 90

«Ասածս վերաբերում ա բոլոր նրանց, ովքեր իրենց գտան էս տեքստի մեջ»

Էդգար Կոստանդյանի գրառումը.

«Պետության առաջնորդին սիրելը լավ ա, նույնիսկ` հրաշալի: Համենայն դեպս, անկախ Հայաստանի պատմությունը դեռ էդ նախադեպը չէր ունեցել: Շատ հին պետություններ ստեղծման օրվանից չեն ունեցել էդ նախադեպը: Բայց արվեստագետներ ջան, մի քիչ արժանապատվորեն սիրեք, ում սիրում եք:

Կապ չունի, որ ձեր շնորհքը, որակն ու մտածողությունը սկսում և վերջանում ա սերիալներով, ռեստորաններում կաղկանձելով ու Մասիս սարի մասին բանաստեղծություններ ծննդաբերելով, միևնույն ա, դուք ձեր մասին խոսելիս, մտավորական տերմինն եք օգտագործում, և եթե հակառակ ցանկացած տրամաբանության, ձեզ մտավորական եք համարում, ձեզ մի քիչ ծանր պահեք:

Հ.Գ. Ասածս վերաբերում ա բոլոր նրանց, ովքեր իրենց գտան էս տեքստի մեջ»:



Նման նյութեր