«Հոգնել եմ արձագանքելուց»
Advertisement 1000 x 90

«Հոգնել եմ արձագանքելուց»

Ստյոպա Սաֆարյանի գրառումը.

«Արդեն քանի օր է՝ բոլորս չաթով ստանում ենք ՖԲ օգտատերերից մեկի՝ թավշյա հեղափոխության համար որոշ ռիսկերի մասին մի գրառման սքրինշոթ: Ես այն քիչ է ասել, թե ստացել եմ հարյուրավոր անգամներ:

Հոգնել եմ արձագանքելուց:

Նման դեպքերում, առաջին քայլը, որ ինքս միշտ անում եմ ու հեշտ է անել՝ գտնում եմ տվյալ օգտատիրոջ էջն ու համոզվում՝ իսկապես կա՞ այդպիսի գրառում: Հայտնաբերեցի, որ չկա:

Չգիտեմ՝ գրել, իսկ հետո ջնջել է, թե ոչ… Բայց չկա:

Հասկանում եմ, որ շատուշատ ընկերներ ուզում են ինձ էլ, որպես փորձագետի, տեղյակ պահել նման մտահոգությունների կամ ինֆոների մասին: Ոմանք էլ այն ուղարկում են՝ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵՔ ֆորմատի մեջ:

Սիրելիներս, ինքս հուշեցի, թե ինչպես կարող եք ստուգել նման պարզ բանի իսկությունը: Աշխատեք, դուք էլ առաջին հերթին ճշտել՝ նման բան կա, թե ոչ: Ու եթե համոզվում եք, որ չկա, ուրեմն անցեք առաջ: Շնորհակալություն ուշադրության համար»:



Նման նյութեր