Արմեն Դուլյանի գրառումը.
«Էդպես է եղել դեռ առաջին նախագահի ժամանակներից… Նախ՝ զորք դուրս բերել ու ցրել ժողովրդին, հետո նոր հրաժարական տալ…
Էդպես էր նաև վերջին օրերին՝ նախ փշալարերի հետևում վարչապետ դառնալ, հետո նոր հրաժարվել…
Նախ՝ մայիսի 1-ին մերժել Նիկոլին, հետո նոր համաձայնել քվեարկել նրա օգտին… Այսինքն՝ միշտ առաջին տեղում է եղել իշխանության մնալու մոլուցքը, հետո նոր՝ պետության շահը…
Այ սա պետք է փոխվի… Եթե ապագա իշխանությունները միանգամից ցույց տան, որ բոլոր դեպքերում իրենց համար առաջնայնինն է պետական ու հասարակական շահը, շանս կա, որ վստահությունը կվերականգնվի…»