«Նման ժամանակները երկար չեն տևում»
Advertisement 1000 x 90

«Նման ժամանակները երկար չեն տևում»

Մարինե Պետրոսյան

Հատված օրագրից.

ժամանակներ կան
երբ անհնարը դառնում ա հնարավոր

Եթե բոլորս միասին համառ ու անթարթ
նայում ենք նույն քարին
քարը ճեղքվում ա

Ու հիմա մեր շուրջը
նման ժամանակ ա

Բայց նման ժամանակները երկար չեն տևում
մի օր ավարտվում են

Ուրեմն պետք ա ճիշտ ընտրել թիրախը
որին կնայենք համառ ու անթարթ
որ ինքը ճեղքվի

Որ եթե վաղը
ժամանակը նորից վերադառնա իրա դանդաղ ընթացքին
մեր երկիրն անվերադարձ փոխված լինի արդեն
մեր երկիրն արդեն ուրախ երկիր լինի
անվերադարձ

Եվ տխրության հիշողությունը
մնացած լինի մատյաններում պատմության։

4 մայիս, 2018