Հեմոդիալիզը երիկամներին փոխարինող թերապիաներից է:
Այդ թերապիաները կարելի է բաժանել 3 խմբի, որոնցից մեկը հեմոդիալիզն է, հաջորդը՝ պերիտոնյալ դիալիզը, երրորդը՝ե րիկամի փոխպատվաստումը: Երիկամի փոխպատվաստումը համարվում է լավագույն տարբերակը, որովհետև նոր երիկամով լուծվում են երիկամի հետ կապված մինչ այդ եղած առողջական խնդիրները: Հիվանդն իրեն առողջ և ազատ է զգում` և՛ ֆիզիկապես, և՛ սոցիալապես, աշխատում է, լիարժեք կյանքով ապրում:
Շարունակական պերիտոնյալ դիալիզը կիրառվում է Եվրոպայում և ԱՄՆ –ում, Հայաստանում ներդրված չէ: Դա ավելի մեղմ մեթոդ է, քան հեմոդիալիզը, որովհետև արյունը մաքրվում է ամբողջ օրվա ընթացքում հատուկ հեղուկների միջոցով, որոնք ներարկում են որովայնի խոռոչ:
Հեմոդիալիզն իրականացվում է շաբաթը 3 անգամ: Հիվանդը գալիս է կլինիկա և հեմոդիալիզի սարքի ու հատուկ պարագաների միջոցով նրա արյունը ենթարկվում է մաքրման այն բոլոր շլակներից, որոնք պետք է հեռանային երիկամների միջոցով:
2. Ե՞րբ է նշանակվում հեմոդիալիզ:
Ամբողջ աշխարհում ընդունված է, որ հեմոդիալիզը պետք է կիրառվի, երբ հիվանդի երիկամների ֆունկցիան՝ կծիկային ֆիլտրացիան, 10%-ից պակաս է:
Անհատական մոտեցումները տարբեր են, քանի որ հնարավոր է 15-20% ֆունկցիայի դեպքում արդեն հիվանդն ունենա արտահայտված այտուցներ, շատ բարձր զարկերակային ճնշում, օրգանիզմի խոռոչներում կուտակված հեղուկ, ինչը կոնսերվատիվ եղանակներով հնարավոր չէ վերացնել:
4. Հեմոդիալիզը կարո՞ղ էբուժել երիկամները:
Հեմոդիալիզը չի բուժում երիկամները, սակայն օգնում է սուր երիկամային անբավարարության դեպքում պահպանել հիվանդի կյանքը մինչև երիկամների ինքնուրույն աշխատանքի վերականգնումը:
5. Ինչպե՞ս նախապատրաստվել դիալիզին:
Քանի որ երիկամային սուր անբավարարությունը զարգանում է հանկարծակի՝ 2- 3 օրվա ընթացքում, ապա նախապատրաստվել այս դեպքում գրեթե հնարավոր չէ: Նույնիսկ հիվանդն ինքը չի հասցնում հասկանալ, որ իր մոտ երիկամային անբավարարություն է: Այս դեպքում դիալիզ սկսելու համար նախապես կենտրոնական կաթետեր է տեղադրվում` երակային մուտք ապահովելու համար, որտեղից արյունը վերցվում է, մաքրվում և ետ վերադարձվում հիվանդի օրգանիզմ:
Երիկամային անբավարարության քրոնիկդեպքերում, երբ հիվանդը գիտի, որ վաղ թե ուշ, սկսվելու է բուժումը ծրագրային հեմոդիալիզով, նախապես ախտանշային բուժում է ստանում՝ ուղղված ճնշման կարգավորմանը, այտուցների վերացմանը (միզամուղներ), հեմոգլոբինի ցուցանշի նորմայի սահմաններում պահպանմանը (երկաթի պատրաստուկներ, էրիթրոպոետին): Խիստ կարևոր է նախքան դիալիզը` 6-8 ամիս առաջ, հեպատիտ Բ-ի վակցինացիան, քանի որ նախապատրաստական փուլի տևողությունը 6 ամիս է: Հնարավորության դեպքում պետք է հիվանդի մոտ տեղադրել արտերիովենոզ ֆիստուլա, ինչը զարգանում է 2-3 ամսվաը նթացքում: Այն տեղային անզգայացմամբ կատարվող միջամտություն է նախաբազկի կամ արմնկային շրջանում, երբ զարկերակը և երակը փոքր անցքով միացվում են, և զարկերակից դեպի երակ արյան մեծ հոսք է ստեղծվում: 2-3 ամսվա ընթացքում երակի և՛ պատն է հաստանում, և՛ լուսանցքն է լայնանում: Դահնարավորություն է տալիս այնտեղ հեմոդիալիզի ընթացքում տեղադրել երկու ասեղ և ապահովել արյան մեծ արագություն:
6. Ի՞նչ է անում հեմոդիալիզի սարքը, ինչպե՞ս է մաքրում արյունը. ինչպե՞ս է արյունը դուրս գալիս օրգանիզմից և հետ վերադառնում:
Հեմոդիալիզի սարքը հիմնականում պոմպի դեր է կատարում և ֆիլտրի մեջ (արհեստական երիկամ կոչվող) ապահովում արյան մաքրումը: Հոսքային գծերը հավաքվում են սարքի վրա, դրվում է գիծը, միացվում է հեպարինի ներմուծումը և սարքի պոմպային աշխատանքի օգնությամբ հնարավորություն է ստեղծվում վերցնել արյունը, մղել դեպի ֆիլտր, այնտեղից էլ` հիվանդին: Շատ կարևոր է նաև, որ հեմոդիալիզի սարքը էլեկտրոլիտային բալանսն ապահովվող խտանյութից որոշ քանակություն վերցնի և իր մեջ 33 անգամ նոսրացնի նախապես առանձին ֆիլտրված և փափկեցրած ջրով ու մղի դեպի ֆիլտր: Ֆիլտրը հատուկ մեթոդով պատրաստված կիսաթափանցիկ թաղանթ է՝ 1.6, 1.8, մինչև 2 մ2 ընդհանուր մակերեսով, եթե այն ամբողջովին բացվի: Դիալիզի ընթացքում անընդհատ արյան հոսք է տեղի ունենում՝ մի հոսքային գծով արյունը հոսում է իր անոթի միջով, իսկ հակառակ կողմից՝ սարքը նոսրացված խտանյութն է մղում, որպեսզի օսմոտիկ ճնշման տարբերության շնորհիվ՝ դիֆուզիայի օրենքով, օրգանիզմում կուտակված շլակները և հեղուկը անցնեն կոնցենտրատի մեջ ու դուրս գան օրգանիզմից:
Ամբողջությամբ՝ arabkirjmc.am