«Նոր Հայաստանում մարդիկ պետք է հարգեն բնության և հասարակության օրենքները»
Advertisement 1000 x 90

«Նոր Հայաստանում մարդիկ պետք է հարգեն բնության և հասարակության օրենքները»

Սերոբ Խաչատրյանի հրապարակումը.

«Մեր հասարակությունը շարունակում է մտածել բարոյականացված կատեգորիաներով։ Մի մասն ասում է, որ պետք է հասարակական պարսավանքի ենթարկել բոլոր մեղավորներին։ Մյուսներն ասում են, որ սա՞ է սիրո և համերաշխության հեղափոխությունը և առաջարկում են հարգել ԱԺ հանրապետական պատգամավորներին, տիկին Ազիզյանին և այլոց։

Այս բանավեճի մեջ մենք մոռանում ենք հասարակական օրինաչափությունները, որոնք շատ ավելի հզոր են, քան իրականության մասին մեր բարոյականացված դատողությունները։ Ոչ Նիկոլը, ոչ Գանդին, ոչ էլ Մանդելան չեն կարող ամբողջությամբ հսկողության տակ վերցնել օբյեկտիվ իրողությունները։

Կան բաներ, որ օբյեկտիվորեն լինելու են։ Օրինակ՝ եթե դուք փչացած սնունդ ուտեք և մահանաք, չեք կարող ասել. չի կարելի բնություն, էս ինչքան դաժան ու անհանդուրժող ես, միթե՞ սա է բնությունը։ Նոր Հայաստանում մարդիկ պետք է հարգեն բնության և հասարակության օրենքները, որպեսզի ծայրահեղ հետևանքներ չլինեն։

Բարոյական քարոզներն այդքան ուժեղ չեն, ինչքան օրինաչափություններն ու օրենքները։ Եթե մարդկանց հալածել են, ստորացրել, պարգևավճարը խլել, ապա կուտակված բացասական էներգիան չես կարող բարոյական քարոզներով սանձել»։



Նման նյութեր