«Նիկոլը՝ լինելով խիստ պրագմատիկ, երբեք չի գնա Ծռերին ազատելուն»
Advertisement 1000 x 90

«Նիկոլը՝ լինելով խիստ պրագմատիկ, երբեք չի գնա Ծռերին ազատելուն»

Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը.

«Ադի բուդիները պատրաստ ենք պահում, որովհետև շուտով սկսվելու է հերթական ֆեյսբուքյան քաղաքացիական պատերազմ՝ Նիկոլի ու Սասնա Ծռերի կողմնակիցների միջև։

Ինչո՞ւ եմ այդպես կարծում․ որովհետև Նիկոլը՝ լինելով խիստ պրագմատիկ, երբեք չի գնա Ծռերին ազատելուն։ Համենայն դեպս՝ նրանց, ովքեր սպանության ու պատանդառության հոդվածով են անցնում։ Սեֆիլյանին էլ չի ազատի։

Չի անի, որովհետև էդ խիստ ոչ միանշանակ կընկալվի հայաստանյան հասարակության ադեկվատ շերտերի կողմից էլ, միջազգային հանրության կողմից էլ (հիշենք, որ ԱՄՆ դեսպանատունը հատուկ ցուցումներ էր ստացել Ծռերի համակիրների մասով)։ Չի անի, որոհետև պրագմատիկ ա, գրողը տանի, ու իրան հազար տարի պետք չեն ազատության մեջ գտնվող ահաբեկիչներ՝ տիեզերական ամբիցիաներով ու թեկուզ մարգինալիզացված, բայց հարյուրավոր կողմնակիցներով։ 1000 տարի պե՞տք ա տենց գլխացավանք, եթե խելոք իրանց համար նստած են բերդում»:



Նման նյութեր