Տիգրան Հակոբյանի գրառումը.
«Անդրիասի խափանման միջոցը փոխվեց, և նա, փառք Աստծո, ազատության մեջ է: Ի՞նչ է սա նշանակում: Կամ Անդրիասի հանցանքը կալանավորման և անմարդկային պայմաններում պահելու հիմքեր չուներ, կամ դատավորը (ենթադրենք) հաշվի է առել ՛՛քաղաքական իրավիճակի փոփոխությունը՛՛ և շառից-փորձանքից հեռու ազատել է 21 ամիս կալանքի տակ գտնվող լուրջ հանցանք կատարած քաղաքացուն: Երկու դեպքում էլ դատավորը պետքէ ենթարկվի ամենախիստ պատասխանատվության:
Անդրիասի կալանքը լուրջ հանրային դժգոհության ալիք էր բարձրացրել, այդ պատճառով նրա գործը վերանայվեց: Իսկ հիմա պատկերացնենք, թե քանի հարյուր մարդ է ամիսներով նետված զնդաններ, կտրված կյանքից ու ընտանիքից առանձ դրա անհրաժեշտության, պատճառաբանության, առանձ հանրային արձագանքի: Նրանց մասին չեն գրում, չեն խոսում…
Սա է մեր դատական համակարգի պատկերը, մեր ամոթը…
Բա ասում եք, ինչ անսպասել՞ի էր ամբողջ ժողովրդի ընդվզումը…»: