Ես այստեղ եմ, որ լսեմ, դիտարկեմ, մոնիտորինգ անեմ, քանի որ որպես ԵՄ ներկայացուցիչ մենք նպատակ ունենք աջակցելու Հայաստանին, որպեսզի Հայաստանում զարգանան անկախ ու արդար դատական համակարգը: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Անդրիաս Ղուկասյանի դատավարության մասնակցող Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք վստահ ենք, որ դա կարևոր է Հայաստանի համար և պատրաստ ենք աջակցելու Հայաստանին այդ հարցում»,- ասաց նա: