Անշուշտ բոլորը՝ թե Հայաստանում և թե նրա սահմաններից դուրս նկատեցին, որ վարչապետի ընտրության քվեարկությունից և արդյունքները հայտարարելուց հետո ԱԺ նախագահը չշնորհավորեց ժողովրդի անկասկած ավելի քան 90 տոկոսի վստահությունը վայելող թեկնածուի հաղթանակը։ Հետաքրքիր է, դա պարոն Բաբլոյանի մոտ ստացվեց (կամ՝ չստացվեց) ինքնաբուխ կերպով, թե՞ դա ՀՀԿ խմբակցության որոշումն էր։ Ինչևէ…
Սրտանց շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ու մաղթում իր ծրագրերի հաջող իրականցման մեջ նույնքան տոկունություն, հանդուրժողականություն և հետևողականություն, ինչը դրսևորել է իր նախորդ գործունեության մեջ։