Շատ քչերը կհասկանան, թե դա ինչ ա նշանակում իմ, իմ տասնամյակների ընկերների, զինակիցների համար… ես հիմնականում լռում էի էս օրերին: ես թե՛ թերահավատ էի, թե՛ մտահոգ: մտահոգ եմ նաեւ հիմա, երեւի ավելի շատ, քան այն օրերին, երբ Նիկոլն սկսեց իր Քայլը: ոսկերչական ճշգրտության խոսք ու գործ են պահանջվելու Նիկոլից՝ էս երկիրն ու ժողովուրդը (ներառյալ ու առաջին հերթին՝ Արցախը) վիրտուոզ ձեւով հանելու գերկախյալ ու նվաստ վիճակից: ես շատ մտահոգ եմ, բայց եւ չեմ կարող չհամաձայնել պայքարի իմ նվիրյալ ընկերոջ՝ Հրանտ Տէր-Աբրահամեան-ի հետ. այլեւս Հայաստանի ու Արցախի հարցն ա, ու իրավունք չունենք կողքի կանգնել ու տեսնել, թե ինչպես են իրականություն դառնում մեր քաղաքական կանխատեսումները. պետք ա օգնել ամեն հնարավորով: յուրաքանչյուրս:
Նիկոլ, լեզուս չի պտտվում շնորհավորել քեզ, քանի որ սարսափելի ծանր բեռ վերցրիր քո ուսերին: կեցցե՛ս:
գիտեմ, որ սա արվեց նաեւ մեր բոլորի մսից ու արյունից ստեղծված էն լույս տղեքի հիշատակի համար, որոնք ընկան Մարտի 1-ին ու դրանից հետո… 2016-ի ապրիլին ու դե ֆակտո պատերազմական վիճակի, ցավոք, բազմաթիվ օրերի…
սա լրջագույն շանս ա, որ մենք ենք ստեղծել ինքներս մեզ համար: վերջին 20 տարիներին: ՇԱՆՍ: եկեք ամեն ինչ անենք՝ էդ շանսը չհարամելու, չվատնելու համար: յուրաքանչյուրս մեր տեղում:
Նիկոլի մուտքը Բաղրամյան 26… գրողը տանի: