Գիտնականները բիոպրինտեր են մշակել, որը կտպագրի մաշկը և կնպաստի վերքերի բուժմանը
Advertisement 1000 x 90

Գիտնականները բիոպրինտեր են մշակել, որը կտպագրի մաշկը և կնպաստի վերքերի բուժմանը

University of Toronto-ի գիտնականները դյուրակիր 3D պրինտեր են մշակել, որով կարելի է մաշկը տպագրել մի քանի րոպեում։ Դրա միջոցով կարելի է դաշտային պայմաններում բուժել գործնականում ցանկացած վերք։

Այսօր բժիշկները բախվում են մաշկի ծավալուն վնասվածքները ծածկելու խնդրին։ Պահանջվում են շատ դոնորային նյութեր, ընդ որում՝ մաշկի երեք շերտերի՝ էպիդերմիսի, դերմայի եւ հիպոդերմայի համար։ Շատ հաճախ մնում է ինչ-որ գոտի, որը չի ծածկվում դոնորային նյութերով, ինչն էլ արգելակում է բուժման գործընթաացը։

Նոր պրինտերը լուծում է այդ խնդիրը։ Չափերով այն չի գերազանցում կոշիկի տուփին, բայց մեկ կիլոգրամից պակաս քաշ ունի։ Կարեւոր է, որ դրա օգտագործման համար գործնականում պահանջվում է անձնակազմի վերապատրաստում եւ տպագրության համար օգտագործվող բջիջների ինկուբացիայի գործընթաց։ Այստեղ «թանաքը» կազմված է բիոնյութերից, ներառյալ՝ կոլագենից (դերմայի բաղադրության մեջ մտնող սպիտակուց) եւ ֆիբրինից  (վերքերի բուժմանը մասնակցող սպիտակուց)։ Դրանցից ստացվում են հյուսվածքների բավականին լայն թերթեր, որոնք կարելի է օգտագործել վերքերը փակելու համար։

med.news.am