Սերոբ Խաչատրյանի գրառումը.
«Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ժողովրդի հետ մայիսի 9-ին Երևանի փողոցներով երթի է դուրս գալիս, վարչապետը ուղիղ եթեր է մտնում Բաղրամյան 26-ի իր աշխատասենյակից, քաղաքացիները բռնում են ավազակային հարձակում գործած ոստիկանության գնդապետին, Հայաստանի ամենահեռատես քաղաքական վերլուծաբանը դիպլոմ չունեցող Քայլո-Չալո շունն է, ով կանխատեսում է Նիկոլի հաղթանակը։ Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքը սխալվեց, հանրապետականները դեմ ըլլալով կողմ են քվեարկում, հանրապետականներն ասում են, որ չեն հանդուրժելու նոր կառավարության թերությունները… Վալերի Օսիպյանը ժպտում է։
Մեկը մյուսից շոկային իրադարձություն։ Վերջին մեկ ամսում ավելի շատ պատմական բան տեսանք ու լսեցինք Հայաստանում, քան նախորդ 10 գաղջ տարիներին»։