ՀՀ ԱԺ երիտասարդական խորհրդարանի անդամ Սմբատ Ղահրամանյանի գրառումը.
«Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր Զարուհի Փոստանջյանին լուրջ են վերաբերվում: Առհասարակ, վերջին տարիների նրա գործունեությունը գոնե ինձ համար անհասկանալի ու անտրամաբանական է, չնայած մյուս կողմից կարող է չի հարմարվում, որ հայտնվել է քաղաքական գործընթացներից դուրս եւ փորձում է որոշակի մարդկանց հետ ինտրիգ ու տպավորություն ստեղծել, բայց էլ ուր, էլ ինչ, այսքանից հետո ով կարող է նման մարդուն հետեւից գնալ:
Ի տարբերություն շատերի՝ քաղաքապետարանի ՀՀԿ ֆրակցիան միշտ հարգել է Զարուհուն, իսկ քաղաքապետը երբեք անձնապես չի վիրավորել ու չի անցել կոռեկտության սահմանը: Ավելին՝ Զարուհի Փոստանջյանը ավագանու նիստերին բաց ու ազատ կարող է արտահայտել ու արտահայտվում է շնորհիվ քաղաքապետի բարյացակամ ու սիրալիր վերաբերմունքի:
Որպես կին Զարուհին հարգանքի է արժանի, բայց որպես քաղաքական կամ հանրային գործիչ նա վաղուց սպառել է իրեն ու դարձել մարգինալ, դա է վկայում նաեւ այն, որ Զարուհուն նույնիսկ մերժեց Նիկոլ Փաշինյանի շարժումը: Տպավորություն է, որ Զարուհին ուրիշ զբաղմունք չունի ու ամեն օր որոշում է այս կամ այն մարդու բարի անվան ու արժանապատվության հետ խաղալ:
Նա այնքան հեռու գնաց, որ երբեմնի իր առաջնորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ մերժեց իրեն ու կուսակցությունից հեռացրեց: Ցավում եմ, որ Զարուհի Փոստանջյանը շատ արագ վերածվեց «ճղճղան կնոջ», այն ինչ ժամանակին նա ուներ ընդդիմադիր գործչի, ԱԺ պատգամավորի համեմատաբար կայուն հեղինակություն»: