Հայկական բուքմեյքերական ընկերություններից մեկը յուրատեսակ խաղադրույք է սահմանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենալիք հանդիպումից առաջ:
Մասնավորապես, բուքմեյքերները գումար շահելու հնարավորություն են տալիս Փաշինյանի հանդիպմանը սափրված կամ չսափրված ներկայանալու մասով:
Պուտինի հետ Փաշինյանի սափրված ներկայանալու համար սահմանված է 2․7 գործակից: Չսափրած հանդիպելու գործակիցն էլ 1․4 է: