ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգարժան պարոն վարչապետ! ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ի պետ` փոխնախարար, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում Բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ։ Այս երևույթն է կոռուպցիայի երևո՞ւյթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա որպես մանկավարժ աշխատելը: Կարո՞ղ եք պատասխանատվության ենթարկել ԳՇ-ի պետին: Կամ՝ եթե ես զրպարտում եմ Գլխավոր Շտաբի պետին, ինձ պատասխանատվության կենթարկե՞ք: Իսկ ընդհանրապես իրավապահ և անվտանգության մարմիններին այս և նման երևութները չի՞ հետաքրքրում: Սիրով, հույսով և հոժարությամբ սպասում եմ բոլորիդ արձագանքին, վերացնելու այս ազգակործան երևույթները, որի պատճառով առաջնագծում զոհվում են ժողովրդի զավակները»։
«Պարոն վարչապետ, կարո՞ղ եք պատասխանատվության ենթարկել ԳՇ-ի պետին»
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ