Մարինե Մանուչարյանի հրապարակումը.
«Սույն նյութը հրապարակվել է ՊՊԾ գնդի վրա զինված հարձակումից երկու շաբաթ առաջ։ Ինչպես տեսանք, ներքոնշյալ քաղաքական միավորման/նախաձեռնության անդամները անձամբ ներգրավված էին բուն հարձակման մեջ, որը խլեց երեք ոստիկանի կյանք։ Իսկ Գարեգին Չուքասզյանը այդ ժամանակվանից ի վեր թաքնվում էր։ Նրանց իրականացված սպառնալիքի հիմնական մասը վերաբերվում էր, ոչ թե երկրի «բռնապետական կարգին» (ինչքան էլ զգացմունքներին չտրվեք, մինչ այս հեղափոխությունը, ՀՀն ավտորիտար երանգներով երկիր էր, բայց ոչ երբեք բռնապետություն), այլ Սերժ Սարգսյանի կողմից հողեր հանձնելուն։ Ապրիլյանի 800 ՀԱ-ն սրա տակ չի մտնում, որովհետև դրա մասին արդեն գիտեինք, խոսքը բանակցային գործընթացում զիջումների մասին էր, որը էդպես էլ չնշմարվեց։
Այս ամենը գրում եմ, որ թեթև հիշողության թարմացում անեք, ու չշտապեք քաղաքական բանտարկյալ-հալածյալ համարել մարդկանց, ովքեր զենք են վերցրել ու հարձակվել պետական կառույցի վրա՝ պատանդներով ու քաղաքական պահանջներով։ Դա էլ սիրուն տեղավորվումա ահաբեկչության նկարագրության մեջ, չնայած մինչ օրս անհասկանալի է, թե ինչու այդ հոդվածով չեն անցնում։ Կարծում եմ նոր վարչապետը կարող է այդ հարցերն ուղղել ՀՔԾ-ին և նպաստել, որպեսզի դատական պրոցեսն անցնի օրենքի տառին համաձայն և որպեսզի թե՛ գունդը գրավողները և թե՛ պլանավորողները ստանան իրենց հասանելի պատժից ոչ ավել»։