Դավիթ Սանասարյանի գրառումը.
«Ժողովուրդ ջան, շատերդ եք հարցնում, թե կոմունալները մուծե՞ք, թե՞ ոչ. այ ձեր ցավդ տանեմ, իշխանությունը փոխվել է, բա ինչ պետք է անենք։
Օրինակ ես խոսքիս տերն եմ եղել ու վճարել եմ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հենց հաջորդ օրը։
Խնդրում եմ, մի մարդու պես մուծումներն անենք, հիմա ամեն մեկս կառավարությունից առավել պետք է սրտացավ լինի։
Սիրում եմ բոլորիդ, հատկապես նրանց, ովքեր ընդունեցին կոչս ու այն ժամանակ չվճարեցին կոմունալները՝ դրանով ճնշում գործադրելով ապօրինի իշխանությունների վրա»։