
Մշակույթի նորանշանակ նախարար 35-ամյա Լիլիթ Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է, դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում:
Ասում են՝ 2012-ին Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով Հայաստանի Լիբերալ կուսակցությունից մասնակցել է Ազգային ժողովի ընտրություններին:
Ըստ լուրերի՝ նա անգլերեն է դասավանդել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում առաջարկությամբ էլ այսօր նախարար է նշանակվել: