- Բջջային հեռախոսը դրեք ձախ ականջին:
- Օրը մեկ անգամից ավելի սուրճ մի խմեք:
- Դեղահաբերը սառը ջրով մի խմեք:
- Երեկոյան ժամը 17:00-ից հետո ոչինչ մի կերեք:
- Շատ քիչ կերեք յուղոտ սնունդ:
- Շատ ջուր խմեք առավոտյան, և քիչ՝ երեկոյան:
- Բջջային հեռախոսների լիցքավորման սարքերին մոտ մի գտնվեք:
- Քնի լավագույն ժամանակը երեկոյան ժամը 22:00-ից առավոտյան 6-ն է:
- Եթե քնելուց առաջ դեղ եք խմել, անմիջապես մի պառկեք:
- Մի օգտվեք բջջային հեռախոսից, եթե հեռախոսի լիցքավորումը շատ քիչ է մնացել, ասենք՝ «մի գիծ», քանի որ այդ դեպքում հեռախոսի ռադիացիայի մակարդակը բարձր է 1000 անգամ:
Կազդուրիչ հյութեր
- Գազար-կոճապղպեղ-խնձոր: Պաշտպանում և մաքրում է իմունային համակարգը:
- Խնձոր-վարունգ-նեխուր: Կանխարգելում է քաղցկեղը, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ազատում է ստամոքսի խանգարումից և գլխացավից:
- Պոմիդոր-գազար-խնձոր: Լավացնում է մաշկի գույնը և վերացնում է բերանի տհաճ հոտը:
- Կծու պղպեղ-խնձոր-կաթ: Կանխարգելում է բերանի տհաճ հոտը և իջեցնում է մարմնի բարձր ջերմաստիճանը:
- Նարինջ-կոճապղպեղ-վարունգ: Խոնավեցնում է մաշկը և լավացնում նրա գույնը և իջեցնում է մարմնի ջերմաստիճանը:
- Անանաս-խնձոր-ձմերուկ: Օրգանիզմից հեռացնում է աղերը, սնուցում է միզածորանը և երիկամները:
- Խնձոր-վարունգ-կիվի: Խոնավեցնում է մաշկը և լավացնում նրա գույնը:
- Տանձ և բանան: Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
- Գազար-խնձոր-տանձ-մանգո: Բարձրացնում է մարմնի ներքին ջերմաստիճանը, թույների նկատմամբ դիմադրողականությունը, իջեցնում է արյան բարձր ճնշումը և պայքարում է օրգանիզմի ընդհանուր թթվայնության դեմ:
- Խաղող-ձմերուկ-կաթ-վիտամին C +վիտամին B: Ավելացնում են բջջային ակտիվությունը և բարձրացնում օրգանիզմի իմունիտետը:
- Պապայա-անանաս-կաթ-B,C, E վիտամիններ, երկաթ: Լավացնում է մաշկի գույնը և նյութափոխանակությունը:
- Բանան-անանաս-կաթ: Հարուստ է սնուցող նյոթեր պարունակող վիտամիններով: Կանխարգելում է փորկապությունը:
… Քաղցած փորին ջուր խմեք
Այսօր Ճապոնիայում շատ ընդունված է ամեն առավոտ՝ արթնանալուց անմիջապես հետո, ջուր խմել: Ավելին, գիտական թեստերը հաստատել են այս պրոցեդուրան: Ստորև ներկայացնում ենք այս մեթոդի կիրառման ճիշտ ձևը: Այս մեթոդը 100 %-ով բուժում է հետևյալ հիվանդությունները:
- Գլխացավ, հոդացավ, սրտի հիվանդություններ, արթրիտ, սրտի հաճախախփություն, էպիլեպսիա, ճարպակալում, բրոնխիալ ասթմա, մենինգիտ, երիկամների հիվանդություններ, սրտխառնուք, գաստրիտ, փորլուծություն, հեմորոյ, փորկապություն, աչքերի, քթի, կոկորդի և ականջի հիվանդություններ, արգանդի հիվանդություն, քաղցկեղ
- Բուժման եղանակը…
- Առավոտյան արթնանալուց հետո՝ մինչև ատամները մաքրելը, խմեք 4 բաժակ ջուր (160 մլ)
- Մաքրեք ատամները, բայց 45 րոպեի ընթացքում ոչինչ մի կերեք ու մի խմեք:
- 45 րոպեից սովորականի պես կարող եք նախաճաշել:
- Նախաճաշից, ճաշից ու ընթրիքից հետո 2 ժամվա ընթացքում ոչինչ մի կերեք ու մի խմեք:
- Ծեր և հիվանդ մարդիկ, ովքեր չեն կարող միանգամից 4 բաժակ ջուր խմել, կարող են սկսել քիչ քանակից և աստիճանաբար հասցնել սահմանված քանակին:
Ստորև ներկայացնում ենք այն ժամանակահատվածի ցանկը, որն անհրաժեշտ է վերոբերյալ մեթոդով այս կամ այն հիվանդության բուժման համար
- Բարձր ճնշում – 30 օր
- Գաստրիտ – 10 օր
- Շաքարախտ – 30 օր
- Փորկապություն – 10 օր
- Քաղցկեղ – 180 օր
- Արթրիտով հիվանդները պետք է այս մեթոդին հետևեն 3 օր առաջին շաբաթվա ընթացքում, իսկ սկսած 2-րդ շաբաթից՝ ամեն օր:
Այս մեթոդիկան ուղեկցող բացասական ազդեցություն չունի, սակայն բուժման սկզբում մեզի քանակն ավելանում է: Լավ կլինի, որ այս մեթոդի կիրառումը չդադարեցնեք նաև բուժվելուց հետո և այն կյանքի նորմա դարձնեք: Շատ ջուր խմեք և առողջ ու ակտիվ եղեք:
Կարևոր նկատառում: Չինացիներն ու Ճապոնացիներն ուտելու ընթացքում խմում են տաք թեյ, այլ ոչ՝ սառը ջուր: Ժամանակն է նրանցից փոխ առնել այս սովորությունը: Մենք միայն կշահենք:
Բոլոր նրանք, ովքեր սիրում են ուտելու ընթացքում սառը ջուր կամ հյութեր խմել, պետք է իմանան, որ սառը ջուրը դանդաղեցնում է սննդի յուրացման գործընթացը, քանի որ ճարպեր պարունակող մթերքները թանձրանում են: Այլ կերպ ասած՝ ճարպերը ջրիկ վիճակում ավելի արագ են թթվածնի հետ ռեակցիայի մեջ մտնում և ավելի լավ են յուրացվում աղիների կողմից, քան եթե դուք ուտելիս սառը հեղուկ եք խմում:
Ի՞նչ պետք է իմանաք սրտային տագնապների մասին…
Պետք է իմանաք, որ ՈՉ ԲՈԼՈՐ սրտային տագնապներն են ուղեկցվում կրծքավանդակի ձախ կողմի ցավերով: Ուշադիր եղեք ստորին և վերին ծնոտների ինտենսիվ ցավի դեպքում: Սրտխառնուքը և առատ քրտնարտադրությունը նույնպես սրտի տագնապի մասին կարող են վկայել: Այս տագնապն ունեցած մարդկանց 60%-ը այն զգացել են քնի մեջ ու չեն արթնացել: Կրծքի ցավը կարող է քնի մեջ ճչալու պատճառ լինել, ու դուք դրանից կարթնանաք: Սրանք վերահաս վտանգի նախանշաններ են: Մի անտեսեք օրգանիզմի կողմից եկող ահազանգերը:
Պատրաստեց ՍՈՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ