«Ինստիտուցիոնալ հիշողությունը կարևոր բան է, ու ափսոս է դրանք չգրելը»
Advertisement 1000 x 90

«Ինստիտուցիոնալ հիշողությունը կարևոր բան է, ու ափսոս է դրանք չգրելը»

Աշոտ Խուրշուդյանի գրառումը.

«1/ Գրելու եմ, թե պետական կառավարման համակարգը որտեղից ուր հասավ։ Քանի որ գործադիրը հիմնովին փոխվեց, կարևոր եմ համարում ինստիտուցիոնալ հիշողությունը։

2/ Այս մի խորհուրդս արագ կարող եմ գրել։ Նախորդ իշխանությունը մի կարևոր բան արեց՝ քրեականացրեց ապօրինի հարստացումը։ Սակայն միևնույն ժամանակ ներդրեց թերի համակարգ, որով այն դարձավ անիրագործելի։ Պետք չի ընկնել մանր-մունր կոռուպցիաների հետևից։ Պետք է պարզապես կյանքի կոչել ապօրինի հարստացման դեմ մեխանիզմը։ Մնացածն ինքն-իրեն կլինի։

ՀԳ
Քանի որ գնում եմ գործուղման, որոշել եմ ճանապարներին գրել այն համակարգերի մասին, որոնց կամ նախաձեռնողն եմ եղել, կամ էլ մասնակիցը։ Մասնավորապես. գնումների համակարգ, քաղաքացիական ծառայություն (Արտակ Զեյնալյանն ի դեպ նույն խմբում էր), պետական կառավարման ամբողջ տրամաբանությունը ու բյուջեի հետ կապվածությունը … ՊՈԱԿ-ներ, հիմնարկներ, ԾԻԳ-եր, ռեֆորմներ, ռեֆորմների արգելակներ, արտաբյուջե … թեմաներն այնքան շատ են, որ ինչ-որ առաջնահերթություն երևի որոշեմ։ Սրանով էլ կփորձեմ օգնել։ Ինստիտուցիոնալ հիշողությունը կարևոր բան է, ու ափսոս է դրանք չգրելը»։



Նման նյութեր