Ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է քիչ շփվել մարդկանց հետ բջջային կապի միջոցով։
Հետազոտողները մի շարք փորձեր են անցկացրել տղամարդկանց շրջանում՝ պարզելու համար, թե որքան հաճախ են նրանք հեռախոսով խոսում, որից հետո համեմատել են մասնակիցների սպերմայի որակը։
Ամենավատ ցուցանիշները գրանցվել են այն տղամարդկանց մոտ, որոնք օրական երեք ժամից ավելի են խոսում հեռախոսով։ Սպերմատոզոիդների կոնցենտրացումը նրանց մոտ չի գերազանցել 50 միլիոնը՝ մեկ միլիլիտրի դեպքում, ընդորում հայտնաբերվել են մեծ քանակությամբ անշարժ սպերմատոզոիդներ։