«Ես գրագետ չեմ, մոզգի կտոր չեմ, Նիկոլի հետ էլ քայլած չունեմ…»
Advertisement 1000 x 90

«Ես գրագետ չեմ, մոզգի կտոր չեմ, Նիկոլի հետ էլ քայլած չունեմ…»

Ankakh Hayastan-ի հրապարակումը.

Ամեն անգամ, որ ինձ գրում են` Անկախ դու ուրախ չես հեղափոխությունից… դու դավաճան ես ու սրիկա, որոշեցի մի պահ էտ հարցի շուրջ մտածել ու սենց եզրահանգման եկա:

Ես ինչպես Սերժի վախտ, էնպես էլ հիմա ռեմենս քցած եմ քշում ասենք:
Ես ինչպես Սերժի վախտ, էտպես էլ Նիկոլի վախտով շարունակելու եմ մուծել իմ հարկերը:
Ես կարմիր լույսի տակով չեմ անցել ու չեմ անցնում, ես ձգտել եմ չնկարվեել ու չի ստացվել ու լիքը ակտ եմ մուծել, ու հիմա էլա նույնը լինելու, քանի որ ես դախ եմ էտ առումով:
Ես գրագետ չեմ, մոզգի կտոր չեմ, Նիկոլի հետ էլ քայլած չունեմ ու դրա համար եվ էն ժամանակ, և հիմա, աշխատելու եմ նենց, ոնց աշխատել եմ… Այսինքն նույն բաննա իմ համար:
Հետո ես երկուսի ժամանակով էլ ոչ պաշտոն եմ ունեցել, ոչ սոված եմ եղել, ոչ էլ մեծահարուստ:
Միշտ ոստիկանին ասել եմ` պարոն ոստիկան, ու հիմա էլ եմ նույն ձև ասելու:
Բանկում միշտ հերթ եմ կանգնել ու համեստ ժպիտով սպասել, դաժե տատիներին եմ հարգել միշտ:
Միշտ խանութում վաճառողի հետ Դուք-ով եմ խոսացել, հիմա էլ բան չի փոխվել:
Գազը լցնողին միշտ մերսի եմ ասել, ինքը չի ասել` խնդրեմ ու էլի նույննա լինելու:
Չեմ իմանում է, կարողա մանրուքներ եմ ասում, բայց կենցաղիս մասին եմ էլի ասում, իմ կենցաղում ոնց եղելա տենց էլ կա:
Երկուսի ժամանակ էլ կոֆես դառն եմ խմում եւ իրար հետևից երկու սիգարետ ծխելով:

Ասածս ինչա` ոչ Նիկոլի վախտով, ոչ Սերժի վախտով, ոչ էլ որևէ մեկի վախտով ոչ մի հրաշքի մի սպասեք, եթե փոփոխություն եք ուզում փոխվեք ինքներդ դուք, քանի որ եթե Սերժի վախտով դու ալարել ես աշխատել ու սպասել ես, որ փողը բերեն ձեռդ դնեն, դու Նիկոլի վախտով էլ ես նույնը լինելու ու ոչ մի բան չի փոխվելու քո կյանքում ու տենց էլ ոչ մեկ փձողը չի բերելու ձեռդ տա:
Ասածս ինչա 2` եթե դուք տաքսի ես քշել 16 տարի, դու էլի շարունակելու ես քշել ու եթե դու պատվիրատուիդ հետ լավ ես եղել, էլի ես լավ լինելու, մենակ փոխվելուա քաղաքական քննարկման թեմաներդ:

Ասածս ինչա 3` ամեն ինչ փոխվումա վերևներում, որոնք ձեր հետ վապշեեե կապ չունեն, քանի որ ոչ ձեր վարկերնա ուրիշները աշխատելու փակեն, ոչ ձեր վարձերը, ոչ էլ ձեր եսիմ ինչնա փոխվելու:

Մեկա դուք պիտի ապրեք, պիտի աշխատեք, պիտի ձեզ փոխեք ու պիտի ձեզնով զբաղվեք, թե չէ Նիկոլը կգա, Սերժը կգա, տատս կգա մեկա, եթե ձեր մեջ դուք ձեզ չփոխեք առըհա, թե ձեր կյանքում բան կփոխվի:

Ու ինչպես առաջ էի ասում, հիմա էլ եմ ասում` ես մեկա 1000 դրամի եմ բեզնին լցնում ու մեկա ես էս երկրի առաջաին փոխվարչապետը չեմ, էնպես, որ ես շարունակելու եմ ապրել նենց ոնց ապրել եմ` պլյուսներով ու մինուսներով հանդերձ ու ի տարբերություն ձեզ չեմ սպասում հրաշքների, բայց ընգծված փոփոխությունների սպասում եմ, որոնք կարողա ինչ որ ձև ինձ օգնեն կամ չօգնեն ու էտ, որ փոփոխություններ են լինելու, դա հրաշք չի, դա հզորություն չի, դա բնական երևույթա 



Նման նյութեր