Հովակիմ զաքարյանի հրապարակումը.
«Առաջին տեսակի շաքարախտը շատ հետաքրքիր հիվանդություն է:
Ի տարբերություն երկրորդ տեսակի շաքարախտի, այն աուտոիմունային հիվանդությունների խմբին է պատկանում: Առաջանում է, երբ իմունային համակարգի բջիջները ոչնչացնում են ինսուլին արտադրող բջիջներին: Գոյություն ունի գենետիկական որոշակի նախահակվածություն, սակայն դա չի բացատրում, թե ինչու՞ է վերջին հարյուր տարվա մեջ հիվանդության հաճախությունը մի քանի անգամ աճել, ինչպես նաև չի բացատրում, թե ինչու հիվանդության հաճախությունն առավել մեծ է հասարակածից հեռու գտնվող երկներում: Վերջերս ցույց տրվեց, որ որոշ էնտերովիրուսների քրոնիկ վարակը նպաստում է հիվանդության առաջացմանը: Բայց կա նաև մի ուրիշ փաստ. եթե էնտերովիրուսներով վարակվում ենք երեխա հասակում, ապա առաջին տեսակի դիաբետ ունենալու հավանականությունը կտրուկ նվազում է: Էսպիսի հետաքրքիր հանելուկ»: