Սամվել Մարտիրոսյանի գրառումը.
«Էսօր մի տեղ Ծռերի կողմնակիցներն էին փողոցը փակել։ մի տեղ Նաիրիտի աշխատողները, մյուս տեղ Տարոնին էին մերժում։ Հաստատ էլի մի երկու տեղ բան ա եղել։ Պատիս տեսնում եմ տարբեր կարծիքներ, որ քաոս ա, դեսն ա դեմն ա, նույնիսկ ու Սիրիային ենք նմանվել 🙂)) Իրականում, շատ նորմալ ա։ Երեք պատճառով.
ա։ Մարդիկ նոր են հեղափոխություն արել, կարող ա միանգամից դիմեդրոլի տակ պարկեի՞ն
բ։ Էնքան խնդիր կա կուտակված, որ դեռ զարմանալի ա, որ էսքան քիչ ա
գ։ Նորմալ ժողովրդավարական երկրներում ամեն օր մի տեղ ցույց ու բողոք ա։ Եթե դրանք չկան, ուրեմն մի բան էն չի»: