Մեր տեղեկություններով, Էրեբունիում ապրիլի 20-ին անչափահասներին մահակով ծեծի ենթարկած ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբայրը՝ Սարգիս Հակոբյանը, կասկածյալի կարգավիճակ ունի:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում բռնություն է կիրառվել փողոցը փակած անչափահաս ցուցարարների նկատմամբ: Մի քանի երիտասարդներ դուրս են եկել արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայից և մահակով հարձակվել անչափահաս ցուցարարների վրա, ձեռքով, ոտքով, մահակով հարվածներ հասցնելով՝ ծեծել նրանց։ Ապա նստել են մեքենան ու փախել։ Սրա վերաբերյալ տարբեր կայքերում տեսանյութեր են տարածվել, որտեղ եր ևում է ցուցարարների վրա հարձակվող երեք-չորս երիտասարդ։ Նույն օրը պարզվեց, որ անչափահասներին մահակով ծեծի ենթարկածը Վովայի Արշակի եղբայրն է՝ Սարգիս Հակոբյանը, մյուսը նրա սանիկն ու ընկերը. նրանցից մեկի անունը Գագիկ Ազարյան է:
Այս դեպքով մայիսի 4-ին ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 (ծեծ) հոդվածով և գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ մայիսի 5-ին ոստիկանությունից ստացել են քրեական գործ՝ անչափահասին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Պարզվել է, որ ծեծի ենթարկված անչափահասը նույն շենքի մի քանի այլ բնակիչների հետ մասնակցել է բողոքի ակցիաների և ապրիլի 20-ին փակել Այվազովսկի փողոցի աջակողմյան երթ ևեկելի հատվածը:
Այդ ժամանակ վիճաբանություն է առաջացել նրանց և ճանապարհն անցնել ցանկացող Toyota Corola մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վերջինիս ուղ ևորների հետ: Տռուզյանի փոխանցմամբ՝ ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում բռնություն է գործադրվել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, այդ թվում՝ մահակով հարվածներ են հասցվել անչափահասին: Քրեական գործի շրջանակներում մեկ անձ ճանաչվել է տուժող, մյուս երկու անչափահասներին ծանուցումներ են ուղարկվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, թե Toyota Corola մակնիշի ավտոմեքենան ում անվամբ է հաշվառված: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Առգրավվել է նա և մահակը, որը ճանաչվել է իրեղեն ապացույց: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքին մասնակցած անձանց ինքնությունը պարզելու և ականատես վկաներին հայտնաբերելու ուղղությամբ: