Ինձ կասե՞ք՝ ո՞վ է նոր կառավարության “Վաչե Գաբրիելյանը”։ Այսինքն, էն մարդը, ով մակրոտնտեսագիտություն գիտի ու տնտեսական քաղաքականության գիծը ինքն է տանելու։
Լրիվ անկեղծ եմ հարցնում։
Ուզում եմ հասկանալ՝ տնտեսական քաղաքականության համար վաղը ո՞ւմ ենք հարցեր տալու, ու ո՞վ է կոմպետենտ լինելու պատասխանելու համար։
Հատուկ շեշտում եմ՝ նկատի ունեմ տնտեսագետ։
Դնում եմ նաև իր կրթության մասին տվյալները, որ համեմատելու բան ունենաք։
* * *
1985-1990 թթ.գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992 թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում,
1992-1998 թթ սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994 թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998 թ.՝ փիլիսոփայության դոկտորի կոչում։
1998 թ.-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում, ՀՀ-ում և արտասահմանում հրապարակված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է։