Takprost.cc կայքը ներկայացրել է օղու օգտագործման 13 արտասովոր եղանակ:
Թանկարժեք իրերը մաքրելու համար:
Օղին հրաշալի մաքրում է թանկարժեք քարերով զարդերը: Կտորը պարզապես թրջեք օղիով և մաքրեք զարդը:
Մուգ իրերից հետքերը մաքրելու համար:
Օղին խառնեք մի փոքր ջրի հետ և քսեք հետքին: Որոշ ժամանակ անց կնկատեք, որ հետքն այլևս չկա:
Մեղրի որակը ստուգելու համար:
Մեկ թեյի գդալ մեղրը տաքացրեք և լուծեք օղու մեջ: Եթե մեղրը բնական է, այն ամբողջությամբ կլուծվի:
Բերանի հոտն անցկացնելու համար:
Օղին օգնում է լավացնել շնչառությունը: Այն խառնեք անանուխի մի քանի կաթիլ յուղի հետ և թողեք թրմվելու 2 շաբաթ: Ստացված նյութով ողողեք բերանը, և ձեր շնչառությունը կթարմանա:
Ծաղիկների կյանքը երկարացնելու համար:
Կտրված ծաղիկներն ավելի երկար կյանք կունենան, եթե մի քանի կաթիլ օղի և սուրճ ավելացնեք այն ջրի մեջ, որում դրանք դրված են: Չմոռանաք ամեն օր փոխել ջուրը և կրկնել նույնը:
Ապակիները մաքրելու համար:
Լեյկոպլաստիրը հեռացնելու համար:
Մաշկից լեյկոպլաստիրն առանց ցավի հեռացնելու համար դրա վրա մի փոքր օղի քսեք:
Ոտքերի տհաճ հոտից ազատվելու համար:
Օղին պայքարում է ոտքերի տհաճ հոտի դեմ, որի առաջացման պատճառներից են բակտերիաները: Առավոտյան և երեկոյան ոտքերն օղիով մաքրելով` կխուսափեք դրանց շրջանում տհաճ հոտից:
Ածելու կյանքը երկարացնելու համար:
Որպեսզի ածելին ավելի երկար օգտագործեք, այն օգտագործելուց հետո դրեք օղիով լցված բաժակի մեջ և պահեք մեկ ժամ:
Միջատներից ազատվելու համար:
20 մլ օղին խառնեք 300 մլ սովորական ջրի և 3 կաթիլ ամանի հեղուկի հետ: Այս խառնուրդը քսեք այն հատվածին, որտեղ միջատները հավաքվում են:
Լոգարանը մաքրելու համար:
Սնկերը և այլ միկրոօրգանիզմները սպանելու համար լոգարանի անհրաժեշտ հատվածներին օղի ցայեք և սպասեք 5-10 րոպե և մաքրեք ջրով:
Առաջին միջոց հարվածների և կապտուկների դեպքում:
Ցելոֆանե տոպրակները լցրեք հավասարապես օղիով և ջրով և սառեցրեք: Եթե կհարվածեք որևէ բանի, սառույցը դրեք այդ հատվածին, ցավն աստիճանաբար կանցնի և կապտուկներ էլ չեն առաջանա:
Առանց թեփի մազեր ունենալու համար:
Ցանկանո՞ւմ եք փափուկ և փայլուն մազեր ունենալ: Ձեր շամպունի մեջ մի փոքր օղի ավելացրեք:
Թարգմանությունը 168.am-ի