Կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները պահանջում են իրենց հալածող դեկանի հրաժարականը. asekose.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները պահանջում են իրենց հալածող դեկանի հրաժարականը. asekose.am

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  դաշնամուրային ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները դժգոհ են դեկան Արմեն Բաբախանյանից: Նրա դեմ ստորագրահավաք են սկսել: Դժգոհ են այն տիրող մթնոլորտից, որն առակա է վերջին 7 տարիների ընթացքում: Անարդարություն, արտոնյալ մարդիկ և այլն:

Պրոֆեսոր-դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի խոսքով՝ ամեն փայլուն դաշնակահարը չէ, որ կարող է ղեկավար լինել:

-Մարդը, երբ դառնում է ղեկավար, պետք է հասկանա, որ ինքն է ծառայում կոլեկտիվին, ոչ թե հակառակը: Սեփական շահերը, տրամադրությունը, հարաբերություններն ու ճաշակը, իր ուսանողների շահերը կապում է կոլեկտիվի վզին, խեղդում է  այնքան, մինչև ընդունես իր խաղի կանոնները, իսկ եթե ոչ, սկսվում է հալածանք՝ ուսանողների ու դասախոսների նկատմամբ: Ամեն ինչ՝ գնահատականները, վճարովի, անվճար համակարգերն իր ձեռքում է կենտրոնացրել: Իր համար անգամ նշանակություն ունի, թե ո՞ր դասախոսի մոտ է սովորում ուսանողը, և, եթե դա իր չսիրածն է, վերջ, կորած է: Եթե ձեռքում ճար է լինում, իրեն ոչ հաճելի մարդկանց ձգտում է հանել ասպարեզից: Հանձնաժողովներում էլ իր մարդիկ են.հաճախ թելադրում է, թե ինչպե՞ս գնահատեն մարդուն: Նա նայում է, թե այդ դասախոսն ի՞նչ լավ ուսանողներ ունի ու այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ նրան տանի այդ դասախոսի մոտից: Քաշում է դեպի իրեն: Ստեղծված է բաբախանյականների և ոչ բաբախանյականների մթնոլորտ,-ասաց Մարգարիտ Սարգսյանը:

Ուսանողների խոսքով՝ գնահատում են այնպես, որպեսզի որոշ ուսանողներ  չկորցնեն անվճար սովորելու հնարավորությունը:

Ամեն ինչ սկսվում է անվճար-վճարովի տեղի շուկայական հարաբերություններից: Անվճար բաժնում սովորում են իր ցանկացած մարդիկ:

Ասում են՝ որոշեցին այսօր խոսել, պահանջել նրա հրաժարականը, քանի որ մինչ այդ Արմեն Բաբախանյանի մեջքին կանգնած էին մարդիկ, ովքեր նրան անձեռնմխելի էին դարձնում:

Այս պահին դեռ կապ չենք կարողացել հաստատել Արմեն Բաբախանյանի հետ, ուստի նրա տեսակետն ու պատասխանը կհրապարակենք ավելի ուշ:

asekose.am