Օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են Facebook-ի և Instagram-ի աշխատանքում դիտվող խնդիրների մասին
Advertisement 1000 x 90

Օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են Facebook-ի և Instagram-ի աշխատանքում դիտվող խնդիրների մասին

Մայիսի 18-ին ամբողջ աշխարհում խափանումներ են դիտվում Facebook և Instagram սոցիալական ցանցերի աշխատանքում: Այդ մասին վկայում են Downdetector ծառայության Էջում զետեղված տվյալները, որը հետևում Է ժողովրդավակություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներն սկսվել են Երևանի ժամանակով ժամը մոտավորապես 17:00-ին: Instagram-ի օգտատերերի կեսից ավելին (58 տոկոսը) իրենց օգտահաշիվներում նորությունների ներբեռնման խնդիրներ ունեն, ևս 24 տոկոսը խափանումներ Է նկատում ծառայության կայքի աշխատանքում, 16 տոկոսը չի կարողանում մտնել օգտահաշիվներ:

Օգտատերերի 52 տոկոսի մոտ Facebook-ը չի աշխատում, 31 տոկոսը չի կարողանում մտնել օգտահաշիվներ, 15 տոկոսի մոտ չեն ներբեռնվում լուսանկարները: Սոցցանցերի աշխատանքում տեղ գտած խնդիրների մասին ամենից շատ հայտնում են Ռուսաստանում, Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, ՄԵծ Բրիտանիայում, Էստոնիայում և այլ երկրներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: