Մայիսի 18-ին, ժամը 20:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում գազազած շունը կծել է երեխային: Երեխան քաղաքացիների ուժերով հոսպիտալացվել է. շանը վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները վնասազերծել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք: