Երբ 9 տարի առաջ գրանցվեցի ՖԲ-ում և սկսեցի ակտիվ օգտագործել այս հարթակը, ինչ ասես որ չլսեցի որպես քննադատություն` էլ նախարար ես գործովդ զբաղվիր, էլ պարապ մարդու գործ, էլ ֆեյսբուքյան նախարար, էլ Ձեզ լուրջ պահեք։
Այն ժամանակ արդեն պարզ էր, որ այս սոցիալական ցանցը լուրջ տեղեկատվական, քարոզչական և թափանցիկ գործիք է, որը տալիս է մարդկանց ավելի մոտ լինելու հնարավորություն։
Տարիներ առաջ ասել եմ, որ ապագայում կզարմանաք ոչ թե ՖԲ-ում լինող, այլ չլինող գործիչների վրա։ Այս կանխատեսումս նույնպես իրականացավ։
Այսօր արդեն թե երկրի վարչապետը, թե պետական գերատեսչությունները, թե քաղաքական ուժերն ու դեմքերը լուրջ ջանքեր են գործադրում թվային ժողովրդավարության այս հարթակում։
Շատ ուրախ եմ, որ Հայաստանի պետական և քաղաքական գործիչներից առաջինն եմ օգտագործել ՖԵՅՍԲՈՒՔԸ։