Հայազգի հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, ով առավել հայտնի է Զապ անվամբ, շարունակում է համարվել հանցավոր աշխարհի գլխավոր հեղինակություններից:
asekose.am-ի տեղեկություններով, Անդրանիկ Սողոյանի դիրքերն ամուր են՝ հատկապես հաշվի առնելով նրա մտերմությունը Մոսկվայում հանցավոր աշխարհի պարագլուխ` «Շաքրո Մոլոդոյ» մականվամբ Զախարի Քալաշովի հետ:
Շաքրոն Հայաստան կատարած իր վերջին այցի ժամանակ եղել է Զապի հյուրն ու հենց նրա հետ է հիմնականում շփվել ու քննարկել տարբեր հարցեր: Ըստ հավաստի տեղեկությունների, Հայաստանում այս առումով որևէ լուրջ զարգացումներ չեն սպասվում: