Ցանկացած նորմալ մարդ պիտի ցանկանա` իր երկրի պաշտոնյան հաջողի
Advertisement 1000 x 90

Ցանկացած նորմալ մարդ պիտի ցանկանա` իր երկրի պաշտոնյան հաջողի

Մի անգամ ասել եմ, էլի եմ ասում. անկախ նրանից՝ ով ում բարեկամն ա, որ թևից ա, կոլայա սիրում, թե պեպսի, ցանկացած նորմալ մարդ պիտի ցանկանա իր երկրի պաշտոնյան հաջողի, թող պետության համար լավ լինի, իրա հաշվարկը սխալ, աշխարհի վերջը չի…

Ոչ մի նորընտիր պաշտոնյայի գործունեության մասին քոմենթ չէի ուզում թողնել, դեռ շատ շուտ ա, իրոք ժամանակ է պետք, որ հասկանանք, բայց մի թեմա շատ ծեծվեց, չեմ կարող անտարբեր մնալ.

Երբ երկրի բարձրագույն պաշտոնատար անձանցից մեկը բանկի հերթի է կանգնած, դա time management-ի ֆեյլ ա, որ թե պուպուշ իրողություն կամ հերոսություն, էս թվին տենց գործարքի տեսակ չկա, որ պարտադիր լինի, անպայման դու հասնես բանկ, էլ չեմ ասում, որ օնլայն կարող ես հերթ պահել, կապ չունի բանվոր ես, թե նախարար…

Իմ համար մեկ ա՝ պաշտոնյան քյառթու տեսք ունի, թե պուպուշ, ավելի կարևոր ա արդյունավետ մենեջեր լինի…

Ես չեմ կիսում էն մարդկանց կարծիքը, որ 8 օր աշխատած մարդկանց անիմաստ քլնգում են, բայց ախպոր պես էդ ռոմանտիկան թարգեք, դա էլ մյուս ծայրահեղությունն ա…

Տարոն Պարսամյան



Նման նյութեր