«Միշտ հիշում ու հիշացնում եմ Պավլիկի տղու հետ կապված լացուկոծը, բա ուր եք նրա հետ ամուսնանալ պատրաստվողներ, հիմա ինքն էլա՞ վատը ու սադրիչ…»
Advertisement 1000 x 90

«Միշտ հիշում ու հիշացնում եմ Պավլիկի տղու հետ կապված լացուկոծը, բա ուր եք նրա հետ ամուսնանալ պատրաստվողներ, հիմա ինքն էլա՞ վատը ու սադրիչ…»

Ֆեյսբուքյան «Անկախ Հայաստան» օգտատերը իր էջում գրում է. «Կիրակի օրով դուրս եմ եկել, որ գնամ պարտք պարտք փակելու ու… խայտառակություն ժողովուրդ: Դուք անուղղելի եք… ինչա, թե քաղաքում ոստիկանները չեն ֆռռում, ինչա թե լիքը մարդիկ դեռ չիդեն, որ կամեռանները նկարելուա ու ինչա, թե ոմանք մտածել են, որ իրանք ժողովրդի իշխանությունա, երթևեկությունը դառելա բարդակ. ով որտեղ ուզումա կանգնումա, տոտալ ռեմեն չեն քցում, ով որտեղից ուզումա ֆռումա ու ով ոնց ուզումա քշումա:

Ու ևս մեկ անգամ համոզվում եմ, որ դուք անուղղելի եք, դուք տենց էլ չհասունացաք, դուք տենց էլ համարում եք, որ ռեմեն չքցելը լավ տղությունա, դուք տենց էլ համարում եք, որ աղջկա մոտ ճռիկ անելը կարգին քայլա ու տենց էլ համարում եք, որ եթե լավ ավտո եք քշում, ապա դուք վերջն եք:

Դուք չեք փոխվի: Գիտեք՝ ինչի չեք փոխվի, քանի որ՝ որ  կարծիքը կիսումա համացանցի 50 տոկոսը, դուք միանգամից դառնում եք էտ կարծիքին:

Դուք չեք փոխվի, քանի որ երկու տարի առաջ մարդասպաներին ազգի հերոս էիք անվանում ու տուտուզ պատռում իրանց համար, իսկ հիմա նույն ձեր տուտուզները պատռում եք իրանց մեղադրելով:

Էն ժամանակ ոստիկանները ազգի դավաճան էին, քանի որ չէին թողում հեղափոխություն, էս անգամ սուրբ կույսեր, որովհետև թողնում են, որ մարդասպաններին մարդկանց ցրելով տանեն:

Էն ժամանակ մեռած ոստիկանը ռեժիմի ստրուկ էր ու նորմալ էր, որ մեռավ, իսկ հիմա մտածում եք՝ ոնց նայեք էտ ոստիկանի ընտանիքի աչքերին:

Դուք անուղղելի եք, ուզումա Նիկոլը գա, ուզումա Սերժը չգա, ուզումա Պետրոսը գա, դուք մեկա՝ նույնն եք մնալու, նույնը:

Ու եթե 55 տոկոսը վաղը մյուս օրը Նիկոլին մեղադրի ու մի փոքր հիմքեր տա, դուք էլի ձեր փոքրիկ ու կլորիկ տուտուզները, որոնք էսօր ճղվում են հանուն Նիկոլի, վաղը ճղվելուա ընդդեմ Նիկոլի:

Ինչի եմ ես սենց ասում, քանի որ տեղ ունեմ. երբեք կարծիք չեմ փոխել, երբեք չեմ դառել ամբոխավարության զոհը:

Հա մեկ էլ մի բան ասեմ… ձեզ անսահման ազատություն տալու դեպքում էլ ձեր դեմը չեն կարալու առնեն ու ձեզ ասել, որ ամեն մեկդ առաջնորդ եք, դա արդեն ձեզ կործանել էր: Մինչև ձեր ջեբին չկպնեն, դուք չեք հանգստանալու:

Ավելին ասեմ՝ դուք էլի շարունակելու եք հերթ չպահել:

Շարունակեք այսպես… համարեք ձեզ ամբոխի մի մասը ու երբեք չեք ունենա ձեր սեփական կարծիքը… կործանեք ձեզ, արագ քշեք, անօրեն պահեք ձեզ ու շարունակեք մտածել, որ դուք իշխանություն եք ու կկործանեք ինքներդ ձեզ:

Բարին ընդ ձեզ, կներեք վատ խոսքերի համար, բայց դուք և Սերժի վախտով և Նիկոլի, և մնացած ղեկավարների օրոք արժանի էիք նրան, ինչ ունեք:

ԱՎԵԼԱՑՈՒՄ՝ Միշտ հիշում ու հիշացնում եմ Պավլիկի տղու հետ կապված լացուկոծը, բա ուր եք նրա հետ ամուսնանալ պատրաստվողներ, հիմա ինքն էլա՞ վատը ու սադրիչ 🙂

Ankakh Hayastan



Նման նյութեր