«Այնուամենայնիվ ե՞րբ և ո՞ր սատանան շրջանառության մեջ դրեց, թե Ծռերի կողմնակիցները պահանջում են հենց հիմա բանտերի դռները բացելն ու ազատել տղաներին առանց դատ ու դատաատանի»
Advertisement 1000 x 90

«Այնուամենայնիվ ե՞րբ և ո՞ր սատանան շրջանառության մեջ դրեց, թե Ծռերի կողմնակիցները պահանջում են հենց հիմա բանտերի դռները բացելն ու ազատել տղաներին առանց դատ ու դատաատանի»

Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այնուամենայնիվ ե՞րբ և ո՞ր սատանան շրջանառության մեջ դրեց, թե Ծռերի կողմնակիցները պահանջում են հենց հիմա բանտերի դռները բացելն ու ազատել տղաներին առանց դատ ու դատաատանի, դրանով իսկ առաջացնելով լիքը մարդու մոտ թյուրըմբռնում։ Այ եթե այս հարցի պատասխանն ունենանք, կիմանանք սադրանքը որտեղից է գալիս։ Իսկ հետագա շահարկումները կանխելու համար նորից կրկնեմ…..

Մարդկանց պահանջը արդար դատավարությունն ու օրենքի կիրառումն է, ոչ թե դռների անհապաղ բացվելը։ Եւ նախկին հանցագործ դատավոր ու դատախազները իրավունք չունեն իրենց սաբոտաժը շարունակելու հեղափոխության դեմ։

Հուսով եմ, ըմբռնելի եմ շարադրել։ Ես ու իմ կողմնակիցները հողափոխության կողմից ենք, որովհետև դա եղել մեր զրկանքների ու տառապանքների նպատակը»։

https://www.facebook.com/vardan093333060/posts/1983299851680208



Նման նյութեր