«Ինձ՝ ցինիկիս, կներեք, բայց…»
Advertisement 1000 x 90

«Ինձ՝ ցինիկիս, կներեք, բայց…»

Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանցում բուռն քննարկում են կուտակային պետք ա, թե ոչ, պարտադիր պետք ա, թե ոչ, կամավոր պետք ա, թե ոչ։

Ինձ՝ ցինիկիս, կներեք, բայց փորձը ցույց ա տալիս, որ թոշակի հույսին մնալ կամ պետության հետ ղումար խաղալ կարող է միայն օպտիմիզմի 10-րդ դան ունեցող մարդը 🙂
Լավագույն ներդրում է ձեր երեխաներն են, նրանց կրթությունը, նրանց դաստիարակությունը։

Պարտադիր և կամավոր։

Հ.Գ. Կուտակային համակարգին գլոբալ կողմ եմ, մի քանի պայմանով։ Եթե ամեն կառավարության փոփոխության հետ մոտեցումների փոփոխություն չլինի, եթե դրամը դոլարի կամ եվրոյի նման հարգանք ու պատիվ վայելի, եթե կուտակված թոշակը գնաճի հետ զուգահեռ ինդեքսավորվում է, եթե Ադրբեջանը վերանա կամ դառնա ՀՀ մի մարզ, եթե Աստված տա էտքան առողջ սնունդ ու էկոլոգիա ունենանք որ հասցնենք կուտակածը վայելենք »: