«Ցտեսություն, կոռուպցիա, դու այլևս չկաս». Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ
Advertisement 1000 x 90

«Ցտեսություն, կոռուպցիա, դու այլևս չկաս». Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը կզբաղեցնի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը:

Սանասարյանը «Հ3» հեռուստաընկերության եթերում խոսել է նոր ձևավորվելիք այդ կառույցի ղեկը ստանձնելու պատասխանատու աշխատանքի մասին՝ նշելով, որ գործունեությունը կսկսի «Բարև, կոռուպցիա, ես քեզ սպասում էի» և կավարտի «Ցտեսություն, կոռուպցիա, դու այլևս չկաս» կարգախոսով:

Պետական վերահսկողական ծառայությունը նորաստեղծ մի կառույց է, որը կիրականացնի պետական վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովման նպատակով:

Ծառայությունը կիրականացնի ուսումնասիրություններ պետական կառավարման համակարգի մարմիններում և հիմնարկներում, վերահսկողություն ՀՀ կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների և հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի՝ այդ թվում hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ

Ուսումնասիրությունները կընդգրկեն ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: