Արարատ Միրզոյանը մամուլի նոր խոսնակ ունի
Advertisement 1000 x 90

Արարատ Միրզոյանը մամուլի նոր խոսնակ ունի

Լրագրող Կարպիս Փաշոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ: Փաշոյանն այս մասին գրառում է արել սոցցանցի ի իր էջում՝ գրելով. «Ես արդեն նոր աշխատանք ունեմ: Այսօր նշանակվեցի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ: Շարժառիթը մեկն է. նպաստել հեղափոխության արձանագրած նվաճումների ու արդյունքների պահպանմանը, ինչպես նաեւ իմ փոքրիկ ներդրումն ունենալ նոր Հայաստանի կառուցման դժվարին գործում: Վստահ եմ, լրատվամիջոցների, լրագրողների եւ առհասարակ հանրության հետ կկարողանանք արդյունավետ համագործակցել ու աշխատել: Ինչ խոսք, հետաքրքիր աշխատանք է: Դե ի գործ»: