
«Ազգ-բանակ»-ը և ՀՀ հանրային խորհուրդն իրարից տարբեր, բայց, ըստ էության, շատ նման բաներ են։ Տարբեր են, որովհետև մեկը (առաջինը) խիստ վերացական գաղափար է, իսկ մյուսը (երկրորդը) խիստ որոշակի կառույց՝ հաստիքացուցակով, կոմունալ ծախսերով և այլն։
Նման են նրանով, որ երկուսն էլ (ոչ տարերայնորեն) առաջացել են օրինակարգության (լեգիտիմության) թանձր ճգնաժամը մեզ համար տանելի դարձնելու հույժ հայրենասիրական մղումով։
Նոր իրավիճակում երկուսի կարիքն էլ չկա։ Առաջինի հայր-հեղինակն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, երկրորդի ՆԱԽԱԳԱՀԸ լավ կանի հնարավորին չափ շուտ հայտարարի կառույցի ինքնալուծարման մասին։