Համաժողովրդական շարժման ընթացքում՝ ապրիլի 20-ին, էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդուն՝ Դավիթ Ավետիսյանին առեւանգելու փորձի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Այս մասին armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով անչափահաս Դ. Ա.-ին (Դավիթ Ավետիսյանին) առեւանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ մեկ այլ քրեական գործի նյութերով մայիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առեւանգելու փորձ՝ պատժվում է ազատազրկամամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) կետերով:
Այդ օրը՝ ապրիլի 20-ին, Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում բռնություն է կիրառվել փողոցը փակած անչափահաս ցուցարարների նկատմամբ, նրանց թվում էր Դավիթ Ավետիսյանը: Մի քանի երիտասարդներ դուրս են եկել արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայից եւ մահակով հարձակվել անչափահաս ցուցարարների վրա, ձեռքով, ոտքով հարվածներ հասցնելով՝ ծեծել նրանց, հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին, ապա նստել են մեքենան ու հեռացել դեպքի վայրից։ Սրա վերաբերյալ տարբեր կայքերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երեւում է ցուցարարների վրա հարձակվող երեք-չորս երիտասարդ։ Նույն օրը պարզվեց, որ անչափահասներին մահակով ծեծի ենթարկածը Վովայի Արշակի եղբայրն է՝ Սարգիս Հակոբյանը, մյուսը նրա սանիկն ու ընկերը. նրանցից մեկի անունը Գագիկ Ազարյան է: Այդ դեպքից շատ չանցած անչափահասներին է մոտեցել մեկ այլ խումբ՝ կրկին արտասահմանյան պետհամարանիշներով եւ փորձել բռնի ուժով Վարուժան Ավետիսյանի որդուն նստեցնել ավտոմեքենան, սակայն տեղի բնակիչները կանխել են դա, տեսնելով, որ չեն կարողանում առեւանգել Ավետիսյանին, նրանք հեռացել են:
Չնայած տեսանյութերում հստակ երեւում են նրանցից յուրաքանչյուրի դեմքերը, սակայն նախաքննական մարմինն առայժմ չի նույնականացրել նրանց եւ չի հայտնաբերել. համենայնդեպս այդ դրվագով գործում դեռ որեւէ կասկածյալ չկա:
Մոտ 40 րոպե անց անչափահաս ցուցարարների նկատմամբ եւս մեկ անգամ են բռնության գործադրում, նրանցից մեկին փորձում են մեքենան նստացնել: Ուշադրություն դարձրեք էս ու նախորդ վիդեոի մեքենաների պետհամարանիշներին:
Gepostet von Ani Gevorgyan am Freitag, 20. April 2018
Ամբողջությամբ՝ armtimes.com կայքում: