Ստյոպա Սաֆարյան. «Այսքան չարաշահումների մասին բացահայտումներ են լինում ու քրեական գործեր չկա՞ն»
Advertisement 1000 x 90

Ստյոպա Սաֆարյան. «Այսքան չարաշահումների մասին բացահայտումներ են լինում ու քրեական գործեր չկա՞ն»

«Այսքան չարաշահումների մասին բացահայտումներ են լինում ու քրեական գործեր չկա՞ն հարուցված: Սիրելիներս, նախկին իշխանությունների օրոք էլ բավական շատ կարդում էինք այդպիսի բացահայտումներ /ուրիշ բան չէ՝ այցելեք Հետքի արխիվ/, բայց կարծես թե դա լոկ ընթերցանության համար էր, ու ոչ մի պատիժ: Իրավական պետություն չենք ունենալու, քանի դեռ չունենք պատժելիության սկզբունքի կիրառումը: Այլապես կստացվի, որ երկրի խոշոռ կոռուպցիոներները մաղարիչով պրծնում են՝ մեղքերի թողություն հանրային պախարակման դիմաց: Եթե այսպես շարունակվի, սա շատ մտահոգիչ կլինի նոր կառավարության երկարակեցության ու վստահության համար: Հետո չասեք, թե հակահեղափոխական ենք: Պարզապես ուզում ենք իրավական պետություն ունենալ: Ոչ ավելին», – գրել է Ստյոպա Սաֆարյանը: