«Կրթության ոլորտի համար տեղը տեղին հանգիստ եմ:
Նախկինում էլ գրել եմ, որ այս ոլորտը իմ թուլությունն է ու իմ համեստ կարծիքով՝ Հայաստանի ռազմավարական ապագայի “վառելիքը”:
Նախարար Արայիկ Հարությունյանը, այն տպավորությունն է, որ չի քնում, ու օր չկա, որ արած գործերի մասին չիմանաս: Տա Աստված, այսպես էլ շարունակի: Նախարարի տեղակալների՝ Հովհաննես Հովհաննիսյանի և Արևիկ Անափիոսյանի այսօրվա նշանակումները (իմ ճանաչելով՝ ավելի շատ բարձրագույն կրթության ոլորտի գիտակներ) ուղղակի որևէ վերապահման տեղիք չեն տալիս:
Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ տեղակալների կազմում հանրակրթության ոլորտի գիտակ, ու խնդիրների հետևից մինչև վերջ գնացող Անահիտ Բախշյանն է պակասում: Այ, սա կլիներ կրթության ոլորտի երազանքի իմ թիմը, որտեղ առկա են փորձառությունը, գիտելիքը, համառությունը, հետևողականությունը, արհեստավարժությունը, երիտասարդական ավյունը:
Մնացած ոլորտների մասին առայժմ դեռ չունեմ այսպիսի ուղերձներ: Հուսանք, լավ լուրեր այնտեղից էլ կլսենք»,- իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը: