Գուցե քթիմազություն եմ անում: Բայց կարծում եմ կարևոր է:
Ուրեմն մեր կառավարությունը ժամանակավոր չէ: Գուցե դա այդպես կոչվել է հանրահավաքների ժամանակ, բայց իրավական տեսակետից սա ոչ թե ժամանակավոր, այլ լիարժեք կառավարություն է, որը կարող է տեսականորեն գործել մինչև ԱԺ նոր ընտրություններ՝ արտահերթ թե հերթական:
Չկա Հայաստանում ժամանակավոր կառավարություն: Քաղաքական լիրիկայի տեսակետից գուցե կա, բայց իրավականորեն՝ չկա: