Վահան Ասատրյան. «…Հարկավոր է հայտարարել, որ պետական բյուջեի՝ տվյալ պահին հավաքագրված եկամուտների ողջ ծավալով ժողովրդի իշխանությունը բաժանելու է ժողովրդին՝ հավասար…»
Advertisement 1000 x 90

Վահան Ասատրյան. «…Հարկավոր է հայտարարել, որ պետական բյուջեի՝ տվյալ պահին հավաքագրված եկամուտների ողջ ծավալով ժողովրդի իշխանությունը բաժանելու է ժողովրդին՝ հավասար…»

Պետական բյուջեն մանր-մունր պոպուլիստական քայլերով ընտրակաշառքի վերածելու փոխարեն, գործող պոպուլիստական ռեժիմը կարող է մեկ քայլով շահել գրեթե բոլոր հայաստանցիների ձայները… ճիշտ է՝ մի քանի օրով (մինչև աշխատավարձ, թոշակ, նպաստ վճարելու պահը)…

…հարկավոր է հայտարարել, որ պետական բյուջեի՝ տվյալ պահին հավաքագրված եկամուտների ողջ ծավալով ժողովրդի իշխանությունը բաժանելու է ժողովրդին՝ հավասար…

…չէ, հավասար չէ՝ միայն.

– այս կամ այն վարչական կամ քրեական իրավախախտում կատարածներին…

– պետության հանդեպ պարտավորությունները լիարժեքորեն չկատարածներին…

– վարկային պարտավորությունները չկատարածներին…

– ժողովրդի իշխանության ազգականներին, ընկերներին ու բարեկամներին…

– ում, որ Նիկոլ Փաշինյանը կասի…

– ում, որ պարոն Ծառուկյանը կառաջարկի (Նառա, դու սուս)…

© ընտրակաշառքային ցիրկ

Վահան Ասատրյան



Նման նյութեր