
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արդեն մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանի առողջական վիճակի մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից: Նրա խոսքով՝ Շտապ օգնության անձնակազմերը նրան պարբերաբար այցելում են, իսկ մի քանի օր առաջ էլ ինքն անձամբ է հանդիպել նրան ու կոչ արել դադարեցնել հացադուլը:
«Նրան հորդորել եմ դադարեցնել հացադուլը՝ անկախ քաղաքական հայացքներից: Չեմ ուզում մտնել քաղաքական խնդիրների մեջ՝ զուտ որպես բժիշկ կարծելով, որ մարդու կյանքը շատ ավելի թանկ է»,- ասաց Առողջապահության նախարարը: