Կարո Եղնուկյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց. azatutyun.am
Advertisement 1000 x 90

Կարո Եղնուկյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց. azatutyun.am

Քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը:

Այսօր ավելի վաղ Դատարանը որոշում էր կայացրել նրա խափանման միջոց կալանավորումը գրավով ազատ արձակելով փոխարինելու մասին: Ըստ այդ որոշման, Եղնուկյանը կարող էր ազատ արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։

Եղնուկյանն անազատության մեջ է 2016 թվականի հուլիսից, նրան մեղսագրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելը, և նրա գործը քննվում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործի հետ միասին։

azatutyun.am